29 01 2025

Խղճահարություն ու նողկանք է առաջանում այս պրոցեսներին հետևելիս. Մամիկոն Ասլանյան

Խղճահարություն ու նողկանք է առաջանում այս պրոցեսներին հետևելիս. Մամիկոն Ասլանյան

Ինչպես հայտնել էինք, Հակակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը, նա դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Լրագրողների հետ զրույցում Ասլանյանը հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է․ «Դատավորը կաշկանդավածություն ուներ՝ ելնելով իր հուզական վիճակից։ Ցանկացած դեպքում պետք է բողոքարկենք դատարանի որոշումը։ Մեծ հաշվով, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս պրոցեսներին հետևելիս։ Քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք:

Էս մարդկանց պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ իմ նման մարդկանց մեկուսացնելու, իմ ընտանիքին, հարազատներին զրկանքներ պատճառելու համար է։ Այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ իրավական համակարգ, չի կարող լինել օրինականություն, իրավակարգ․․․Մարդուն դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դառնա կա՛մ գազան, կա՛մ․․․ չգիտեմ»։

Հիշեցնենք՝ նրան մեղադրում են պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ