25 01 2025

ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան

ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան

 

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Արդեն քանի օր է, ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ Բոլորովին կեղծ ու անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքացիական առաքելության անդամները «զինվում են ու կամուֆյլաժ  համազգեստ հագնում»։ Հիմա էլ արդեն պատգամավոր, Ալիևի ակնառու խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են»։ Հիշեցնեմ, որ տարեսկզբի իր ելույթում Ալիևը ևս ակնարկել էր, որ իրենց «ձեռքերը քոր են գալիս»․․․

Ինչ խոսք, ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ