07 09 2023

ԱԳ փոխնախարարը պատասխանեց ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ լարվածության հարցերին



 

«Հայ-ռուսական լարվածության պատճառը ո՞րն է, հայ-ամերիկյան զորավարժություննե՞րը, Հռոմի ստատուտի վարեացման հա՞րցը»,- լրագրողները խորհրդարանում հարցրին արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին։

«Լարվածության մասին դժվար է մեկնաբանել։ Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքիային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել և բոլոր գործընկերների հետ, ունենք տարաձայնությոններ, քնարկումներ։ Սա չի նշանակում, որ կարող է մեկնաբանվել լարված»,- պատասխանեց փոխնախարարը։

Հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրեր կա՞ն, պատասխանեց․ «Գիտեք, որ հայտարարություններն այդ հարցով ինչպես ենք ընթանում։ Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ը մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»։

Փոխնախարարն արագ հեռացավ՝ ասելով, որ իրեն պատվիրակություն է սպասում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ