Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է, ինչը կարող է դրական առաջընթաց լինել։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման նպատակով Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև այս համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից անդադար առաջ քաշվող միջանցքային տրամաբանությանը։
Պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պնդումների կապակցությամբ՝ համարելով դրանք մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։
«Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություններ, ինչը կարող է դրական առաջընթաց լինել: Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը, որը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»,-շեշտել է Ջոն Ինյարիտուն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը