02 01 2025

Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել

Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել

 

Պաշտոնական Թեհրանը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, որի համաձայն, նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։ Այս մասին հայտնում է Rbc-ն։

Հիշեցնենք, որ պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել էին 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառումը հեռարձակվել էր Իրանի հեռուստաալիքներից մեկով։

«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաքուն նաև դժգոհություն է հայտնել, թե «վերջին շրջանում Իրանի բնակիչների շրջանում հակաադրբեջանական տրամադրություններ են բորբոքվել»։ 

Իրանում հաստատել են լուրը․ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքը կապված էր մեր քաղաքներից մեկում տեղի ունեցած արարողության ժամանակ չմտածված և անտեղի հայտարարությունների հետ։ Նման հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ», - ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության եվրասիական ուղղության ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ