Կառավարության այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացվեց միանգամից երկու պետական գույքի օտարման մասին:
Մասնավորապես կառավարությունը որոշեց. պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը և Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող 0.0343 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:
Գույքերի օտարման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր:
Հանրապետության փողոցում գտնվող գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 411 մլն 100 հազար դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 113 մլն 190 հազար դրամ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը