08 01 2025

Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով․ Արարատ Միրզոյան



 

«Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն խոսում է Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային հավակնությունների մասին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որն ուղղակիորեն հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գաղտնիք չէ, որ Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, որոնք հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգահեռ․

«Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով՝ առանց որևէ բռնի տեղահանման. 100 ընտանիք վաճառել է իր բնակարանը, 12.000-ից ավելի ընտանիք կարողացել է փոխանակել իրենց բնակարանը Ադրբեջանում ապրող հայերի հետ։ 160.000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից: Կարող ենք զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի ճակատագրի հետ՝ հիշելով Բաքվի, Սումգայիթի ջարդերն ու մյուս հալածանքները»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ