Մեր իշխանությունները նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գնահատմամբ իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցին, որ ԼՂ հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում․ պատասխանելով լրագրողի՝ արցախցիների հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ իրենց ջանքերը չեն արժանացել ԼՂ գործող, գուցե և նախկին իշխանությունների ճիշտ վերաբերմունքին։
«Ինչ-որ առումով նաև այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ինձ հարցնում եք՝ որպես ԱԳ նախարար բանակցու՞մ եք ԼՂ հայերի վերադարձի մասին, ԼՂ հայերի այնտեղ ապրելու մասին խոսում էինք այն ժամանակ, երբ այնտեղ ապրում էին»,-ասաց Միրզոյանն ու հարցրեց, հիմա ի՞նչ պայմաններով վերադարձ, որևէ ինքնորոշված ինքնավարության կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե Ադրբեջանի քաղաքացիներ, որ ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։
«ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի պես բան, որը երբեմն ոչ այնքան լրագրողները, որքան քաղաքական ուժերը կրկնում են, վերադարձ ու՞ր, ի՞նչ պայմաններով, ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա այդ հնարավորությունը, ուրի՞շ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը