02 01 2025

Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ

Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ

 

Առնվազն 10 մարդ, նրանց թվում՝ երկու երեխա է սպանվել, երբ զինված անձը կրակ է բացել Չեռնոգորիայի հարավի Ցետինյե քաղաքի մերձակայքի գյուղական ռեստորանում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իշխանությունները սկսել են կասկածյալի որոնումները, և երբ նրան շրջապատել են, նա «կրակել է իր գլխին», լրագրողներին հայտնել է ոստիկանության պետ Լազար Սցեպանովիչը։

«Փորձ է արվել նրան տեղափոխել կլինիկական կենտրոն, սակայն այդ ժամանակ նա մահացել է ստացած վնասվածքներից»,- ասել է Սկեպանովիչը։

Սկեպանովիչն ասել է նաև, որ կասկածյալն «ամբողջ օրը ալկոհոլ է խմել» մինչև ռեստորանի իր և մեկ այլ հաճախորդի միջև տեղի ունեցած միջադեպը:

Հետո նա «գնացել է տուն, վերցրել է զենքը, կիրառել հրազեն և մի վայրում սպանել չորս հոգու»։

Ըստ երկրի ներքին գործերի նախարար Դանիլո Սարանովիչի՝ հրաձգության արդյունքում սպանվել է առնվազն 10 մարդ, որոնցից երկուսը անչափահասներ են եղել: Նա  հավելել է, որ նա նաև «սպանել է իր ընտանիքի անդամներին»։

Ոստիկանության տվյալներով՝ երեխաները 10 և 13 տարեկան են։

«Բոլորիս համար սարսափելի ողբերգությունը կատարվել Ցետինյեում, Բաջիցե գյուղում»,-ասել է վարչապետ Միլոյկո Սպայիչը RTCG պետական ​​հեռարձակմանը տված հարցազրույցում:

Հարձակման հետևանքով ծանր վիրավորված չորս մարդ գտնվում է մայրաքաղաք Պոդգորիցայի հիվանդանոցում։

Կառավարությունը հինգշաբթի օրվանից եռօրյա համազգային սուգ է հայտարարել։

«Դա ուղղակի ծեծկռտուք էր մի ռեստորանում, որտեղ զենք է կիրառվել, և ամեն ինչ այլ ուղղությամբ է գնացել, ինչը չպետք է լիներ»,- ասել է վարչապետը։

Նա միաժամանակ հայտարարել է, որ խստացնելու է հրազեն ունենալու չափանիշները։

Ոստիկանությունից հայտնել են, որ կրակողի հրազենն անօրինական է եղել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ