28 12 2024

Վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների պակաս ունենք. Արշակ Սարգսյան

Վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների պակաս ունենք. Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2023թ-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի համար հավաքագրվել է 207մլն 876 հազար դրամ,իսկ 2024 թ-ի Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ 257մլն 805 հազար դրամ,որի կայանման 1ժամը կրկին 300դրամ է և աճի տարբերությունը կազմում է մոտ 24%։ Ավելացնեմ նաև ,որ այստեղ քարտով վճարելու դեպքում 12դրամ ավել է գանձվում(312դրամ՝1ժամ),որը դեմ է կառավարության կանխիկի վերացման և օնլայն վճարումների խթանման մարտավարությանը։

Իսկ Ա և Բ գոտիների համար հավաքագրված գումարը 2024-ին՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ, հավաքագրվել է 1մլրդ 847մլն 364 հազար դրամ, 2023-իհամեմատգրեթեկրկնակիավելիէհավաքագրվել։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է,որ վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների պակաս ունենք ,քանի որ մարդիկ իրականում պետք է ավելի շատ օգտվեին ավտոկայանատեղերից, քան ԱևԲ գոտիներից։ Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ,բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ