23 12 2024

Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը՝ իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ. Վահագն Սարոյան

Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը՝ իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բանակցային գործընթացի բովանդակության մասին սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել: Մի խաբեք ու մի մանիպուլացրեք:

Նախ՝ Մադրիդյան փաստաթղթում հստակ ամրագրված էր Արցախի ինքնորոշման սկզբունքը, որի շուրջ ընթանում էր նաև բանակցային գործընթացն իր բովանդակությաբ: Սա մեկ փաստարկ, որ Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային պրոցեսի մասին իր գրառման մեջ:

Հաջորդը՝ 2016-ի աշնանը Ալիևը ի լուր աշխարհի ուղիղ հայտարարեց, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սա էլ մեկ այլ փաստարկ, այն մասին, որ Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է բանակցային գործընթացը, այլ նաև խոստովանում, որ բանակցային գործընթացը 2018-ից հետո տարել է Արցախն Ադրբեջանի կազմի տրամաբանության տակ:

Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը՝ իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ:

Ինչ վերաբերում է «ներքաղաքական խնդիրներ լուծելու մասին ուրիշ խոսույթ ներդնելուն», ապա այդ «ուրիշ», այս դեպքում սուտն ու կեղծիքը հենց ինքն է շրջանառում իր ներքաղաքական ռեաբիլիտացիան ապահովելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ