20 12 2024

Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան

Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան

 

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:

Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, երեխաները դաս են անում ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո, նրանք զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, խաթարված է ողջ անվտանգության համակարգը:

Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցն ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ