20 12 2024

Գագիկ Մարկոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Գագիկ Մարկոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

 

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։

Գագիկ Գարունի Մարկոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024 հոկտեմբեր – 2024 դեկտեմբեր – ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական,

2022 ապրիլ – 2024 նոյեմբեր –  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական,

2020 հուլիս – 2021 հոկտեմբեր – ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ,

2018 նոյեմբեր - 2020 հուլիս – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,

2014 հոկտեմբեր – 2018 նոյեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,

2014 մայիս – 2014 հունիս - «Ֆինլեգալ Կոնսալտ» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան,

2014 հունիս – 2014 հոկտեմբեր – Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի իրավաբան,

2008 ապրիլ – 2013 դեկտեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,

2007 նոյեմբեր – 2008 ապրիլ – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,

2006 նոյեմբեր – 2007 նոյեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ,

1998 հոկտեմբեր – 2006 նոյեմբեր – Երևան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

1997 օգոստոս – 1998 հոկտեմբեր – Մյասնիկյանի շրջանի դատախազության ավագ քննիչ,

1996 դեկտեմբեր - 1997 օգոստոս - ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Արաբկիրի ներքին գործերի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,

1992 նոյեմբեր - 1996 դեկտեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի, այնուհետև Կենտրոնական շրջանի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

1988 սեպտեմբեր - 1992 նոյեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության արտագերատեսչական պահպանության վարչության կառավարական շենքերի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների պահպանության միլիցիայի օպերատիվ գնդի միլիցիոներ,

1984 հուլիս – 1986 ապրիլ - «Էրեբունի» գիտահետազոտական բյուրո, փականագործ,

Կրթություն

2021թ. ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել  փաստաբանի արտոնագիր:

1984 – 1992թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Այլ տվյալներ

1986 – 1988թթ․ ծառայել է ՀՀ  ԽՍՀՄ զինված ուժերում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ