Լոռիում, մասնավորապես, Ալավերդիում ջրհեղեղից տուժած քաղաքացիների 80 տոկոսից ավելիի փոխհատուցումները փոխանցված են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նշեց, որ պլանավորում են մինչև տարեվերջ ավարտել։
Մյուսների դեպքում նա օրինակ բերեց, որ քաղաքացիները հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ բանկային քարտի համար, որը բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում։
Փաշինյանը հետաքրքրվեց, իսկ հնարավո՞ր չէ քարտին ուղարկել, որովհետև որոշել են փողը մարդուն տալ՝ ի՞նչ կարևոր է ինչ եղանակով։
«Որոշումներ կայացնելիս, չեմ հասկանում էլի, ի՞նչն է մեզ տենց առաջնորդում։ Չէ՛, պետք է հաշվեհամար տալ. հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտի, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն․․․
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ և, ինչպես տեսնում եք՝ ոչ միայն մարդկանց»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը