18 12 2024

Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ․ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ․ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

 

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հիմնականում Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ է, որ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերասիմովն այդ մասին ասել է ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը։ 

«Ի հակադրություն Արևմուտքի ապակառուցողական գործողություններին՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այդ տարածաշրջանում։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերասիմովը։ 

Նա նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ