16 12 2024

ԵՄ կառավարությունների մեծ մասը ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը

ԵՄ կառավարությունների մեծ մասը ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը

Ֆրանսիան երեքշաբթի դիվանագետների թիմ կուղարկի Սիրիա՝ գնահատելու համար քաղաքական և անվտանգության իրավիճակը, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

ԵՄ կառավարությունների մեծ մասը ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը, սակայն քննարկում է համագործակցությունը նրան տապալած ապստամբների, դրանց թվում՝ իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ, որը ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

2012 թվականին Ասադի հետ հարաբերությունները խզելուց հետո Ֆրանսիան չի ձգտել կարգավորել հարաբերությունները սիրիական կառավարության հետ և ընդհանուր առմամբ աջակցել է վտարանդի աշխարհիկ ընդդիմությանը և Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ուժերին: Ֆրանսիացի պաշտոնյաները հանդիպել են նման խմբերի ներկայացուցիչների հետ, և Փարիզըն հայտարարել է, որ Սիրիայի քաղաքական անցումը պետք է լինի վստահելի և ներառական՝ ՄԱԿ-ի սահմանած շրջանակում:

Որոշ դիվանագետներ պնդում են, որ Ֆրանսիայի հարաբերությունները սիրիական նոր իշխանությունների հետ կարող են բարելավվել, քանի որ Բաշար Ասադի օրոք երբեք չի ձգտել հարաբերությունների կարգավորման:

Մեծ Բրիտանիան ևս դիվանագիտական ​​կապեր է հաստատել «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հետ, որն անցյալ շաբաթ իշխանությունից հեռացրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ըստ Reuters-ի՝ կիրակի հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։

«Օգտագործելով մեզ հասանելի բոլոր ուղիները, որոնք դիվանագիտական ​​և, իհարկե, հետախուզական ալիքներ են, մենք ձգտում ենք «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի դեմ պայքարել այնտեղ, որտեղ դաանհրաժեշտ է»,-նշել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղիղ կապ է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ