12 12 2024

Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան

Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան

 

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյությում անդրադաձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթին:

Նրա խոսքով՝ այդ ելութում կարծես Միրզոյանը խաղաղություն էր մուրում:

«Խաղաղության մասին է խոսվում, խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում՝ մուրալու: Այնպես էր խոսում, կարծես այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է:

Մի բառ անգամ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ, մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է ՀՀ տարածք և խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, մեկ խոսք չկա, որ պատերազմի գերիները Բաքվում են ապօրինաբար կամ ՀՀ այլ քաղաքացիներ այնտեղ անօրինական պահված են և ամենագլխավորը՝ ԼՂ ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պատանդ է վերցված ու պահվում է Բաքվի բանտերում»,- ասաց նա:

Ըստ Օսկանյանի՝ այնտեղ կան նախարարներ, որ տեղյակ էլ չեն ու դու ասում ես, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա: «Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ պատվիրակություն ուղարկի Հայաստան, Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու: Տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահն ուղերձով է հանդես գալիս «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» ֆորումում:

Այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքով դուրս են շպրտվել իրենց հողից, չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է  նրանց հետ բանակցությունների մեջ մտնել՝ նրանց վերադարձն ապահովելու համար, հակառակ միջազգային դատարանների որոշումներին: Այդ բոլորը ՀՀ ԱԳ նախարարի համար գոյություն չունեն»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու չէր կարող լինել և որ աթոռի համար արժանապատվությունը վաճառել են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ