07 12 2024

Եթե լինի բավարար քաղաքական կամք, պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել. Արարատ Միրզոյան

Եթե լինի բավարար քաղաքական կամք, պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել. Արարատ Միրզոյան

«Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»,-«Առաջին News»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում:

Նա նշել է. «Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ