12 12 2024

Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին

Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին

 

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Հիմա էլ Փաշինյանն իր ընտրողի վրա է մուննաթ գալիս, թե՝ ի՞նչ եք բողոքում, բյուջեից էնքան փող եմ ծախսում ձեր ընտանիքների վրա, իսկի դուք չեք կյանքներումդ էդքան ծախսել։ 

Նախ՝ էդպես չէ, արդեն համացանցում էդ քո ասած ցնդաբանության հաշվարկն արել են, էդպես չէ: Բայց հաշվարկն էլ դեռ մի կողմ, տեսականորեն, եթե անգամ այդպես է․ ուզում ես ասել, որ ձեր ընտանիքով շրջագայությունները, մեքենաները, կեցավայրերը, ձեր սաղ բարեկամ, խնամի, ծանոթ, ընկերներին, էն բոլոր «նախլեբնիկներին» աշխատավարձ-պրեմիաները, էն միլիոնավոր դրամները, որով իրենց տներով ու մեքենաներով ապահովեցին, այդ բոլորը նշանակում է, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի համար եք ծախս անու՞մ ու էնքան եք անում, որ էրեսով ես տալի՞ս։ Մերսի էլ չեն ասում, չէ՞։

Մի հատ էլ հեսա աչքդ կմտցնեն,  թե, էդ փողերը հո քո Երրորդ մասի կամ հորդ Իջևանի տնից չես բերել, մենք ենք մուծել, դրել վայելում եք, մեզ վրա ես մուննաթ գալիս։ Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու։ 

Բայց էդ սաղ ջհանդամ, ադրբեջանցիք հիմա էլ հայտարարում են, որ պետք է Հայաստանին ռազմական առումով սահմանափակումներ կիրառել. բա մի հատ էլ դրանց վրա մուննաթ արի, ասա ձեր ի՞նչ գործն ա, մեր ինքնիշխանությունը, պետությունը և այլն… Դե ձեզ տեսնեմ, թե չէ՝ քեզ ընտրողներին ես երեսով տալիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ