Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից կատարեց հայտարարություններ, որոնք ուղղված էին ՀՀ ազգային և պետական ինքնիշխանության դեմ, կատարեց հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ հրապարակային հրաժարվեց Սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՀՀ սահմաններից դուրս ՀՀ պաշտպանության ներքո են։ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարում էր՝ պետությունը պարտավորություն է կրում միայն ՀՀ տարածքում բնակվող քաղաքացիների նկատմամբ:
Նա հրաժարվեց նաև Սահմանադրությամբ ամրագրված մեկ այլ կարևոր պահանջից՝ ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պարտավորվում է ապահովել հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանությունը։ Նա այս ամբիոնից հայտարարում է, որ պատասխանատու է միայն ՀՀ տարածքում իրականացվող գործողությունների համար։ Եվ հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է՝ հայոց պետականությունը պահպանելու համար։ Սա ազգային և պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը