03 12 2024

Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի տեղեկություններով Աղազարյանին կհեռացնեն ՔՊ-ից

Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի տեղեկություններով Աղազարյանին կհեռացնեն ՔՊ-ից

 

Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:

Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն:

Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարմյանը ստում է: Նրանք վիրավորանքներ էին հասցրել միմյանց: 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ