30 11 2024

Երբ ասում էին՝ «ոտքի դատարանն է գալիս», ինձ թվում էր ցիրկի երաժշտություն կհնչի և կլոուն կմտնի. Բագրատ Միկոյան



Ես ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք չեք հասկանում, որովհետև դա խոսում է Ձեր ինտելեկտի առկայության մասին. այսինքն՝ ունենալ ինտելեկտ և հասկանալ, թե ինչ էր կատարվում դատարանում՝ անհնար է: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով վերջին դատական նիստին:

«Իմ առնվազն 3 բարձրագույն կրթությամբ չկարողացա այդ 6 ժամվա մեջ հասկանալ՝ իրենց ուզածն ի՞նչ է: Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն, որը ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով, հիմա եկել է պահը, որ վերջնական խախտումը կատարվի և հոդվածի վերնագիրը փոխվի: Մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի վրա եղել է հարուցված 300.1 տխրահռչակ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական և այդ ճանաչվելու օրվանից սկսած նախաձեռնվել է մի պրոցես, որ նոր հոդված կարողանան դնել»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ