Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արմեն Ղազարյանին ազատել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակել ՆԳ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշումների մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը