Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելն է։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։ Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։
Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։
Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։
Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքել տարածաշրջանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը