08 11 2024

ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել․ Ստեփան Դանիելյան

ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«ՔՊ-ն մնացել է միայնակ

Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է:

Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս ՛՛Վրացական երազանը՛՛, Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն  և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չի, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար:

Պատահական չի, որ Թրամպ, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում:
Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան ...:

ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ՛ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ:
ՔՊ-ն գաղափարախոսական առումով պարտված խմբավորման է վերածվել և դա սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչների վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ