31 10 2024

Դավաճանության հասնող ցինիզմ է. Մամիջանյանը՝ Միրզոյանի հայտարարության մասին



Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գրված է թե՛ կառավարության ծրագրում, թե՛ ՀՀ ռազմավարության մեջ, բայց այսօր արտգործնախարարությունն ասում է, որ ՀՀ-ն նման առաջնահերթություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու ու Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, երկուսն էլ այսօր, ցավոք սրտի, իրողություն են: Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ՀՀ արտգործնախարարն ասում է, որ նման առաջնահերթություն չկա:

Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ դատի, ազգային կուսակցություների, անհատների աշխատանքի շնորհիվ: Իրենք ոչ մի բան չէին էլ անում, հայտարարել են, որ չեն էլ անելու, դա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է, դաա դավաճանության հասնող ցինիզմ է: Դա մի նոտա չէ, արդեն երգ է: Իրենք նաև հայտարարում են, որ ՀՀ-ի տարածքներն օկուպացված են, բայց ոչինչ չեն անելու՝ ադրբեջանցիներ են, դե եկել նստել են, գերիների մասով ասում են՝ կսպասենք, խաղաղության պայմանագրի մեջ գերիների վերադարձի մասին խոսք չկա: Այդ երգը կոչվում է թուրքական շվիի տակ պարել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ