««Ազատություն»-ը նոր մուտիլովկա չի գրե՞լ։ Ո՞ւր ա «Ազատության» լրագրողը։ Որտե՞ղ է Շողիկ․․․ ի՞նչ էր ազգանունը»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով օր առաջ «Ազատության» հրապարակած նյութը։
««Ազատություն»-ը խախտել ա սկզբունք։ Եթե այդպիսի լուր է դնում, պետք է նաև հակառակ կողմին լսեցնել տա»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ այսինքն ճի՞շտ չէր այդ լուրը, պատասխանեց․ «Իհարկե, ոչ»։
Մեկ այլ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանի ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը այլևս չի քննարկվում, ՔՊ-ականը պատասխանեց․
«Իմ հարցը ձեր հարցի հետ կքննարկվի»։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 29-ին «ազատություն»-ը իր աղբյուրների հղում անելով՝ հայտարարեց, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը