30 10 2024

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերջին սկանդալի հետ կապված դիմել է ԱԺ-ին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերջին սկանդալի հետ կապված դիմել է ԱԺ-ին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը նամակով դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ մտահոգություն հայտնելով՝ Ազգային ժողովում, խորհրդի պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ կապված միջադեպի մասով:

Նամակում մասնավորապես ասվում է.
Возможно, это изображение текст

Հիշեցնենք. Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում, «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ խիստ քննադատական ելույթով՝ նշելով՝ պետք է ամեն գնով վռնդել իշխանություններին։ Ռուբեն Հակոբյանը նաև հիշեց ելույթում Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դրվագը, ինչպես նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Ալեքսանյանի՝ Ալեն Սիմոնյանին ասած «հավերժ մարմնավաճառ» արտահայտությունը։

Հայտնի էր դարձել, որ ԱԺ ղեկավարությունը հրահագնել է դահլիճից դուրս բերել Ռուբեն Հակոբյանին։

Երբ Ռուբեն Հակոբյանը «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակից ուզում էր իրերը վերցնել, քաշքշուկ առաջացավ նրա և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։

Ռուբեն Հակոբյանի ելույթը՝ այստեղ։

Քաշքշուկի տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ