Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը քիչ առաջ հրաժարական է տվել։
«Նրա հրաժարականի մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռ նախորդ շաբաթ։ Պատճառն այն է, որ իշխանությունները մյուս համայնքների նման ամեն գնով փորձում են Գյումրիում ևս զավթել իշխանությունը։
Դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ Գյումրին արտահերթ ընտրությունների է գնում, և ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը»։
Կայքի տեղեկություններով Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամներն այսօր ևս վայր կդնեն մանդատները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը