27 10 2024

Այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու. Սասուն Միքայելյան

Այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու. Սասուն Միքայելյան

Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Գիտեք, որ 20 տարի ադրբեջանցիները ժամանակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր  նախորդ իշխանություննոերը ալան-թալանով էին զբաղված»,-ասաց նա:

Նրա խոսքով տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավարում է գնում և պետք է կարողանանք խելոք լինել և այս վիճակից դուրս գալ:

«Գոնե մենք ունենանք 29 743 քկմ տարածքը որպես անկախ պետություն: Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել և այլն»,- հայտարարեց Միքայելյանը և շարունակեց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից, բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական պահերով, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ