Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։ Յուրաքանչյուր այդպիսի հատվածի...
Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման կետի մասով: Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց, ասելով նման բան չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանին:
«Խոսքն այս հոդվածի մասին է.
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը