22 10 2024

Մինասյանը վերադարձել է ձեր համատեղ բիզնեսի կառավարմանը. շահերի բախում չկա՞. Խամոյանը՝ Անդրեասյանին



ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է արդյոք մնալ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ վերջացավ։ ԱԺ լիագումար նիստի ժամանակ Անդրեասյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Հաշվի առնելով ձեր ոչ միայն մտերիմ հարաբերությունները, այլև այն պարզ հանգամանքը, որ դուք երաշխավորություն էիք ներկայացրել նախարարի պաշտոնում նրա նշանակման համար, ստացվում է` դուք երաշխավորել եք մեկի համար, որն այնուհետև խնդիրներ ունեցավ իշխող ուժի հետ։ Արդյոք հետևություններ արե՞լ եք դրանից»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ պարոն Մինասյանը վերադարձել է Անդրեասյանի հետ համատեղ հիմնադրած «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերություն` բիզնեսի կառավարմանը։

Ի պատասխան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր ղեկավարած խորհրդի համար այնքան միևնույնն է, թե ով կլինի արդարադատության նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ