Պետք է հստակ ֆիքսվի, որ չի կարող լինել փաստացի հողի վրա փոփոխություն, քանի դեռ ամբողջը համաձայնեցված չէ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Այսինքն՝ չգան իրենք կանգնեն ինչ-որ տեղեր, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ է լինելու Ջերմուկում, Ներքին Հանդում և մյուս տեղերում: Պետք է ամբողջը համաձայնեցվի՝ նոր արվեն հողի վրա աշխատանքները: Այստեղ կա նաև վտանգ, որ իրենք՝ ունենալով իրենց համար ցանկալի դիրքերը, երբ որ մեր ռազմավարական դիրքերը փոխվեն ոչ ի նպաստ մեզ, այլ ի նպաստ իրենց, իրենք կարող են շատ ավելի մոտիվացված լինել ագրեսիայի ճանապարհն ընտրելու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը