Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գլոբալ «Պատերազմի կուսակցությունը» կամ այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքը տեղական նշանակության խամաճիկներ ունի, որոնք իրենց գլխավորած երկրները դնում են աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ հանուն համաշխարհային հակառուսական, հակաչինական, հակաիրանական ինտերնացիոնալի։
Մեր օրերի նեոտրոցկիստները, որոնք պերմանենտ հեղափոխությունների գաղափարը փոխարինել են պերմանենտ պատերազմների սկզբունքով, բռնաբարում են ժողովրդավարության արժեքները՝ ժողովրդավարության դրոշի ներքո (լիբերաստների դեմագոգիան, ցինիզմը, պոպուլիզմը չափ ու սահման չունեն):
Բերեմ կոնկրետ օրինակներ։
Մոլդովայում ջորջօրուելյան բարքեր են, բայց եվրաչինովնիկ Բորելը գովերգում է այն՝ հայտարարելով, որ Մոլդովայում ժողովրդավարություն է, մինչդեռ այնտեղ ամեն ինչ արել են, որպեսզի նախագահական ընտրությունները մրցակցային չլինեն՝ նախապես խաղից հանելով իշխանությունների հիմնական ընդդիմախոս Իլան Շոռին։
Վրաստանում մրցակցային ընտրություններ են սպասվում, այսինքն՝ ժողովրդավարության տառն ու ոգին առկա են, սակայն նույն Բորելը քննադատում է Վրաստանի իշխանություններին, քանզի նրանք չեն ուզում հանուն գլոբալ «Պատերազմի կուսակցության» շահերի մինչև վերջին վրացին կռվել Ռուսաստանի դեմ։
Սահակաշվիլու կողմնակիցները պատրաստ են սեփական երկիրը զոհաբերել հանուն այլոց շահերի, դրա համար էլ պաշտպանվում են «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից։ Իվանիշվիլու թիմը չի ուզում դա թույլ տալ և առաջնորդվում է բացառապես սեփական երկրի շահերով։
Վրաստանում իշխանությունները չեն ուզում մանրադրամ դառնալ, բայց Ուկրաինայում տխրահռչակ Զելենսկին կռվում է մինչև վերջին ուկրաինացին։ Ավելին՝ նա առաջարկում է Ռուսաստանի դեմ կռվել մինչև Արևմուտքի՛ վերջին մարդը։ Նրա առաջարկած «Հաղթանակի պլանը», որն ունի 5 կետ և 3 գաղտնի ենթակետ, այլ բան չի ենթադրում, քան 3–րդ համաշխարհային պատերազմ՝ Երկիր մոլորակի վերացման հեռանկարով։ Փաստորեն, Զելենսկին առաջորդվում է «Կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ աշխարհը չի լինի» կարգախոսով։
Նման մի կարգախոս ունի նաև մեր տնաբույծ Զելենսկին՝ Նիկոլ Փաշինյանը, որի առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» իրականում «Պատերազմի խաչմերուկ» է։ Նրա ու Զելենսկու տարբերությունն այն է, որ ինքը ոչ թե ամբողջ աշխարհը, այլ միայն տարածաշրջանն է ուզում ներքաշել պատերազմի մեջ՝ Հայաստանը դարձնելով ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ճիշտ է, դրա վերջն էլի համաշխարհային պատերազմն է դառնալու, բայց գոնե առաջին հայացքից Նիկոլը Զելենսկու համեմատ ողջամիտ է թվում։ Երկուսն էլ դրսի ձեռքում խամաճիկ են ու հակապետական։
Իրական խաղաղություն մեր տարածաշրջանում և աշխարհում հնարավոր է միայն գլոբալ «Պատերազմի կուսակցության» պարտության դեպքում։ Ե՛վ ԱՄՆ–ում, և՛ ԵՄ տարածքում, և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում պետք է հաղթի այն ուժը, որ գլոբալ խաղաղության կհանգեցնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը