16 10 2024

ՔԿ նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության ինստիտուտի մասին․ պատգամավոր

ՔԿ նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության ինստիտուտի մասին․ պատգամավոր

Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս ոչ միայն գործող իշխանությունների բուն էությունն ու որակական սնանկությունը, այլ ներսում նեղ թիմային «գզվռտոցները», անառողջ դրսևորումները, հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը: Այս մասին իր էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Նա նշել է, որ այդ լսումների նման ցածր մակարդակով անցկացման գլխավոր հովանավորն ու երաշխիքն էլ դրա նախագահողն էր, ում այս երկրում բացառապես ինքն ու իր նեղ անձնական շահերն են հետաքրքրում:

«ԱԺ-ում երեկ տեղի ունեցածում այլ` երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ էլ եղան:

Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին:

Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը և սպառնաց այն հանրայնացնել:

Երկրորդ, Հովիկ Աղազարյանը խոստովանեց մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում` իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ, իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,- գրել է Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ