12 10 2024

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ քանի դեռ այս վիճակն է, ինքը քաղաքականությունից դուրս չի գալու․ Ռոբերտ Մարգարյան



Այս մարդիկ 2018 թվականից հետո է, որ նախագահ Քոչարյանից ունեցած վախերի արդյունքում սխալ հաշվարկներ են անում և այդ սխալ հաշվարկների արդյունքում մեր օգտին են աշխատում։ Այս ֆեյսբուքյան իր  ուղիղ եթերի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Նրանք հենց սկզբից սոսկալի վախ են ունեցել Քոչարյանից, նրանք մտածեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ կկարեն, նա չի վերադառնա, իրենք էլ Հայաստանում կկարողանան նախագահ Քոչարյանի բացակայությամբ ինչ ուզեն հասցեագերն իրեն և իրենց հակաքարոզչությունը կշարունակեն, բայց սխալ հաշվարկներ էին արել»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝  ՔՊ-ականները մտածում էին, որ Ռոբերտ Քոչարյանը գործարքի կգնա իրենց հետ գործը կկարճեն, բայց չեղավ այդպես։

Ըստ նրա՝ Քոչարյանը շեշտեց, որ մոռացեք, որ ինքը քաղաքականությունից դուրս է գալու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ