Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անարդարն ամենից բարձրն է բղավում արդարության պահանջի մասին, սա աքսեոմիկ ճշմարտություն է, և երբ այդ արդարության հաստատման ճանապարհին հասնում են իրենց, զարմանքով սկսվում է խմբագրվել իրենց նախկին ճիչերը:
Նիկոլայ Ծատուրյանը լավ դերասան է, թե վատը, լավ բեմադրիչ է, թե վատը, դա իմ որոշելիքը չէ, ես թատերարվեստից միայն սիրողական պատկերացում ունեմ, բայց որ նա վատ քաղաքացի է և իր ազգի համար վատ օրինակ դրա ապացույցը նա արդեն քանիցս անձամբ է ներկայացրել:
Փաստորեն պարոն Ծատուրյանը այդպես էլ մնացել է իր կերտած Ընկեր Փանջունու կերպարի մեջ:
Ես վստահ եմ, որ հետագայում, այո, պիտի խմբագրել և ժողովրդականների և վաստակավորների ցանկերը, քանի որ անկախ իրենց մասնագիտական որակներից այդ մարդիկ չեն կարող և չպիտի լինեն այն ներկայանալի հանրային էլիտան, որ պիտի օրինակելի լինի քաղաքացու կայացման համար:
Ու վերջապես պիտի բոլոր «նիկոլականները» այսպես առերեսվեն իրենց իսկ ընտրության դառնության հետ, սա է միակ արդարության ճանապարհը...
Պիտի «նախկին» « թալանչի »«ավազակապետություն»«30տարի» բառամթերք օգտագործող վարսավիրը, տաքսիստը, մատուցողը, բժիշկը, դերասանը, բլոգերը, կամ երգիչը հասկանան, որ երբ գաղտագողի աշխատել են, առանց հդմ մազ են կտրել, առանց հարկ ու տուրքի երգել ու փող են վաստակել, հիվանդանոցի կասսայից զատ՝ «լևի» հիվանդ են բուժել, ապա առաջին գողը ու թալանչին հենց իրենք են, հենց իրենք չեն սիրել մեր պետությունը, ու տարբերություն չկա հարկ չմուծելով գողանալու ու մուծած հարկից ձևավորված բյուջեից գողանալու մեջ՝ երկուսն էլ գողություն են ու միայն մասշտաբի տարբերւթյամբ:
նիկոլը ամնավատ, բայց ամնաարդար բանն է, որ այս ժողովրդի գլխին կախված է...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը