11 10 2024

Այսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն Ռոբերտ Քոչարյանից․ Լևոն Քոչարյան



Գործը մակագրվում է մի դատավորի, որը եղել է ՔՊ կուսակցության անդամ ու նաև եղել է պատգամավորի թեկնածու։ Այսինքն, նման մարդուց արդարադատություն ակնկալելը միամտություն է։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք մտավախություն ունի, որ Ռոբերտ Քոչարյանին կրկին կկալանավորեն, պատասխանեց․

«Իրավական առումով թվում է թե նման հնարավորություն չեն կարող ունենալ, բայց մենք վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից բռնած մինչև շատ ու շատ նման գործեր, տեսանք, որ ինչ ուզեն կարող են անել այս իրավական ամենաթողության շրջանակներում»։ 

Լևոն Քոչարյանի խոսքով՝ նրանք անգամ չգիտեն ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվում։ Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու են գնում այս քայլին, եթե ամեն դեպքում վաղեմության ժամկետ է անցել, պատգամավորը հայտարարեց․

«Նախ, եթե նրան սա չեն անում, փաստորեն նրանք պետք ներողություն խնդրեին և փաստորեն հայրս մոտ տարի ու կես նստել է մի հոդվածով, որը հակասահմանադրական էր։ Այնպես որ, իրենք պետք է ներողություն խնդրեին։ Այսնինք, նրանք ամեն գնով այսքան ապօրինությունների գնում են, որ դա չանեն ինչ որ պիտի անեին, երկրորդն էլ ավելորդ քաշքշուկ ստեղծել, թե մեր համար, թե մեդիայի համար առիթ ստեղծել նորից խոսելու, ինչ-որ բաներ հիշեցնելու ու սա անում են այն մարդիկ, ում պատճառով հայրենիքի մի մեծ մաս ենք կորցրել, հազարավոր մարդիկ են զոհվել, բայց փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարներ էին նաև հենց իրենք, ակտիվ պահել։ Շուի մի մաս է»։       

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ