08 10 2024

Պուտինը և՛ Փաշինյանի և՛ Ալիևի հետ քննարկել է Զանգեզուրի միջանցքի թեման

Պուտինը և՛ Փաշինյանի և՛ Ալիևի հետ քննարկել է Զանգեզուրի միջանցքի թեման

Զանգեզուրի միջանցքի թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ առ դեմ խոսել է առանձին։ Ընդ որում, ՌԴ նախագահը հավանաբար, յուրաքանչյուրի հետ նստել է կես ժամ, ուստի, հաստատ կարծիքների փոխանակում է եղել։ Դե, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ