07 10 2024

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ  ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։

 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։  Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։

Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ