Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մեր հրթիռների ավելի քան 90%-ը հասել են իրենց թիրախներին և չեն կալանվել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,- ասել է Արաղչին:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը