Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատման գործընթացին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հետևյալ հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Ամենագլխավոր և մտահոգիչ խնդիրը գիտե՞ք որն է․ Ինչո՞ւ գործող սահմանի մասին, որը փաստացի իրականացվեց, չգիտեին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում խորհրդային տարիներին։ Հարցերի հարցը դա է։
Էստեղ պետք է դուք մտածեք, խորանաք։ Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում չգիտեին և ի՞նչ պետք է անեք, որ հետագա հատվածներում, եթե հասնենք էդ կետին, որ սահմանազատում լինի, և ադրբեջանցիները օկուպացված տարածքներից դուրս գան, հասկանանք՝ ինչ քարտեզ է, որտեղից հայտնվեց և ինչու մինչև 1990 թվականի սեպտեմբերի 21-ը էդ քարտեզի մասին ոչ ոք չգիտեր։
Կիրանցից տուն է անցել Ադրբեջանին, որը կառուցվել է 1976 թվականի սկզբին․ իսկ 1976 թվականին ադրբեջանցիները չէին թողնի, որ իրենց տարածքում ինչ-որ հայաստանցի տուն սարքի»։
Հարցուպատասխանը ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը