01 10 2024

Ռյուտեն դարձել Է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը

Ռյուտեն դարձել Է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը

 

Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձել Է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը ՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի:

Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՝ Հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հանձնելով լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին դաշինք է մտել, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն էր ցուցաբերում Ուկրաինային, իսկ այժմ այդ աջակցությունը զանգվածային բնույթ է կրում, և դրա համակարգման համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ