30 09 2024

Ադրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշում

Ադրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշում

Ագրեսոր Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ բարձրացնում է ինքնիշխան Հայաստանի տարածք՝ իր հորինած եզրույթով ասված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր մասնակցելով ադրբեջանցի աշուղի հուշարձանի բացմանը, իր ելույթում խոսել է օկուպացված Արցախի ու հարակից տարածքների վերաբնակեցման մասին. «Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը»։

Ալիևը նշել է. «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այս հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի այս օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը։ Այս ծրագիրն արդեն իրականացվում է»։

Հարևան երկրի բռնակալը հերթական սպառնալիքի ենթատեքստով հայտարարությունն է հնչեցրել, թե «ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ