28 09 2024

Ո՞ւմ հաղթանակը ի՞նչ կտա Հայաստանին. Միջազգայնագետը՝ ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների մասին



Կանխատեսում անելը բարդ, սխալ երևույթ է հատկապես այնպիսի լարված պարագայում, երբ թեկնածուների տարբերությունը այնքան էլ մեծ չէ: ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունը թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ո՞ւմ հաղթանակը ի՞նչ կտա Հայաստանին հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց. «Մենք տեսել ենք Թրամփի արտաքին քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ։ Դա այդքան էլ ակտիվ չի եղել, Հայաստանն առաջնահերթություն չի եղել  ԱՄՆ համար։ Թրամփի հաղթանակի պարագայում, կարծում եմ, առավել կոշտ դիրքորոշում է լինելու Իրանի նկատմամբ, ավելի մեծ ակտիվություն Իսրայելին աջակցելու ուղղությամբ։ Միաժամանակ Թրամփը մեղմացնելու է իր հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչից կարող ենք օգտվել մենք, եթե սանկցիաները դուրս գան և այլն։

Քամալա Հարիսի ընտրվելու պարագայում արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները նման է լինելու Բայդենի վարչակազմին, նույնական են լինելու շատ հարցերի շուրջ։ Այդքան ակտիվ չի լինի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Բայդենն անձնական ներդրում ուներ Հայաստանի նկատմամբ ակտիվ քաղաքականության հարցում, այն առումով, որ շատ լավ ճանաչում էր տարածաշրջանը, հայ-թուրքական հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եղել էր սենատոր, մեր լոբբիստիների հետ ակտիվ աշխատել էր։ Տեղյակ մարդ էր։ Իր թիմն էլ տեղյակ էր, այդ թվում պետքարտուղար Բլինքենը։

Ցանկացած պարագայում ցանկացած թեկնածու հաղթանակի դեպքում լուրջ աշխատանք կա անելու, բայց այն ակտիվությունը, որ այսօր ունենք, չեմ կարող պնդել, որ կլինի Հարիսի ու նրա նոր թիմի պարագայում»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ