«Երևանը Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,- ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու-Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, իբրև Ադրբեջանն էլ խաղաղություն է ցանկանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը