Երբ Արցախի կորստից արդեն մեկ տարի է անցել, ապա քաղաքական վերլուծություններն Արցախի, նրա կարգավիճակի շուրջ, թե ինչպիսին պետք է լիներ ու նույնիսկ ինչպիսին պետք է լինի, դատարկաբանություններ են։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է Բագրատ սրբազանը:
«Այսօր մենք ամեն ջանք պետք է գործադրենք Արցախի Հանրապետության ինստիտուտները պահպանելու համար։ Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը։ Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը