24 09 2024

Երևանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի խոչընդոտները. Բայրամով

Երևանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի խոչընդոտները. Բայրամով

Բաքուն Երևանին կոչ է անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: 

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ելույթով հանդես է եկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՔՊ-ի «Ապագա կա»-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ