«Դոնբասում շատ ըմբռնումով էին մոտենում արցախահայության վերադարձի իրանքունքին։ Իրենք շատ լավ էին հասկանում, ոնց կարելի է պատերազմել ու ապրել այդ հողում։ Զուգահեռները Արցախի հետ շատ ադեկվատ էին այդ դեպքում։ Ե՛վ տեղի հայությունը, և՛ ադմինիստրացիան, և՛ հասարակական շրջանակները, երբ մենք նկարագրում էինք էթնիկ զտումը, արցախահայերի խոցելի իրավիճակը, իրենց տան ու տեղին տեր կանգնելու անքակտելի իրավունքի մասին մարդիկ ամբողջովին ըմբռնում էին։ Այդպես են դաշնակիցներ և ըմբռնողականություն գտնում արտաքին միջավայրում, ոչ թե ստրատեգիական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելով՝ գնալ մի տեղ մի բան խոստանալ, հետո գնալ մի ուրիշ տեղ նախորդ խոստման հակառակ խոստումը տալ, բոլոր այդ հարաբերությունները փչացնել, կեղծ խաղաղության խաչմերուկներից խոսել, բայց անընդհատ խոսել, իբր մենք խաղաղության խաչմերուկ ենք, բայց ցանկացած պահի թշնամին կարող է ներխուժել Հայաստան»,- այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Իր հերթին «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշեց, որ խմբակցության ներկայացուցիչների այցը ԴԺՀ և ԼԺՀ շատ արդյունավետ և դրական լիցքեր պարունակող այց էր և Հայաստանը միանշանակ շահել է այդ այցից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը