18 09 2024

Փաշինյանն Ադրբեջանին հասկացրել է, որ անհանգստանալու կարիք չկա



Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգութուն Հայաստանի համար: Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈւ-երի բարեփոխումներ, ինչը նաև Ադրբեջանում է քննարկվում, թե Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է՝ ՀՀ-ն չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի: ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քկմ, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ